ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ ուղղված իր ռազմածովային գործողությունների աշխարհագրությունը՝ դուրս գալով Մերձավոր Արևելքի սահմաններից, գրում է The Washington Post-ը։
Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ երեքշաբթի օրը ամերիկյան ուժերը Հնդկական օվկիանոսում զավթել են նավթի մաքսանենգության մեջ կասկածվող մի տանկեր և Հնդկաստանի արևմտյան ափերի մոտ տարել մեկ այլ նավի։
Նավի զավթումը տեղի է ունեցել Թրամփի վարչակազմի այն հրամանագրի համաձայն, որը նախատեսում է կալանավորել պատժամիջոցների տակ գտնվող և «իրանական նավթի մաքսանենգության մեջ ենթադրաբար ներգրավված» նավերը։
Ինչպես հաղորդում է CNN-ը, կալանավորված տանկերներից մեկը՝ «M/T Tifani»-ն է, որն ունի 2 միլիոն բարել հում նավթ տեղափոխելու հնարավորություն։ Այն կանգնեցվել է Շրի Լանկայի և Ինդոնեզիայի միջև ընկած ջրերում՝ Պարսից ծոցից ավելի քան 2000 մղոն հեռավորության վրա։
Ըստ արբանյակային լուսանկարների՝ նավն ուղևորվում էր դեպի Մալակկայի նեղուց, իսկ ապրիլի 6-ին այն գտնվելիս է եղել Խարգ կղզու իրանական նավթային տերմինալում։
ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնն անցյալ շաբաթ ընդգծել է, որ Իրանի հետ կապված նավերի համար դժվար կլինի խուսափել ԱՄՆ ռազմածովային ուժերի գլոբալ ազդեցությունից՝ հատկապես մատնանշելով ԱՄՆ Հնդկական-խաղաղօվկիանոսյան հրամանատարության վերահսկողության տակ գտնվող տարածքը։




























