ԱՄՆ ռազմածովային ուժերը կշարունակեն իրանական նավահանգիստների շրջափակումը. մի քանի օրից Խարգ կղզու պահեստարանները կլցվեն, իսկ իրանական խոցելի նավթահորերը կփակվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։

«Իրանի ծովային առևտրի սահմանափակումը անմիջականորեն ազդում է ռեժիմի եկամտի հիմնական աղբյուրների վրա։

Մենք կշարունակենք առավելագույն ճնշում գործադրել «տնտեսական զասում» գործողության միջոցով և համակարգված կերպով կխաթարեն Թեհրանի կարողությունները։ Ֆինանսական հոսքերը խթանող ցանկացած անհատ կամ նավ կարող էհայտնվել ԱՄՆ պատժամիջոցների ներքո։ Իրանի ժողովրդի շահերից ելնելով՝ մենք շարունակում ենք սառեցնել երկրի ղեկավարության ակտիվները», - նշել է նա։