Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակվում են։
Նրա խոսքով՝ որևէ կողմի թույլ չի տրվի խոչընդոտել անվտանգության միջոցառումներին կամ խաթարել կայունությունը։ «Մեր երկրի պատմության այս փուլում քաղաքացիական խաղաղության պահպանումը կարմիր գիծ է»,- գրել է նա X սոցիալական ցանցում՝ հավելելով, որ կներդնի բոլոր ջանքերը Լիբանանում իրավիճակը կարգավորելու համար։
Այս հինգշաբթի ԱՄՆ Պետդեպարտամենտում կայանալիք նախապատրաստական հանդիպմանը Լիբանանը կներկայացնի ԱՄՆ-ում երկրի դեսպան Նադա Հադդադ Մաաուադը։ Նա կբարձրացնի զինադադարի երկարաձգման հարցը և Իսրայելից կպահանջի դադարեցնել Լիբանանի հարավային շրջաններում տների ավերումը։
Նախագահ Աունն ընդգծել է, որ բանակցություններն ընթանում են չորս հիմնական պայմանների շուրջ՝ իսրայելական հարձակումների դադարեցում, զորքերի դուրսբերում, գերիների վերադարձ և լիբանանյան բանակի տեղակայում։





























