«Qatar Airways» ավիաընկերությունը հայտարարել է, որ ապրիլի 23-ից վերականգնում է Դոհայից դեպի Դուբայ և Շարժա իրականացվող ամենօրյա չվերթները։
Բացի այդ, մայիսի 1-ից նախատեսվում է գործարկել նաև Դամասկոսի ուղղությամբ ամենօրյա չվերթը։ Այսպիսով, ընկերությունը վերականգնում է Մերձավոր Արևելքի մի շարք առանցքային ուղղություններով իրականացվող օդային հաղորդակցությունը։





























