Գերմանիայի կառավարությունը կոչ է անում Իրանին օգտվել հնարավորությունից՝ Միացյալ Նահանգների հետ խաղաղության բանակցությունները շարունակելու համար, հաղորդում է Reuters-ը։
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է մշտապես բաց մնա։
«Դաշնային կառավարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի երկարաձգումը։ Սա կարևոր հնարավորություն է տալիս Իսլամաբադում վերսկսել դիվանագիտական բանակցությունները՝ խաղաղություն հաստատելու և պատերազմի հետագա սրումը կանխելու նպատակով։ Թեհրանը պետք է օգտվի այս հնարավորությունից», - ասվում է հայտարարության մեջ։




























