ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը։

Truth Social սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ Թրամփը հավաստիացրել է, որ Իրանի համար «շատ դժվար է հասկանալ, թե ով է իր առաջնորդը»։

«Նրանք ուղղակի գաղափար չունեն։ Ռազմի դաշտում ջախջախիչ պարտություններ կրող «կոշտ գծի» կողմնակիցների և չափ չունեցող «չափավորների» միջև պատերազմը պարզապես ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ է։ Հորմուզի նեղուցը լիովին մեր վերահսկողության տակ է. ոչ մի նավ չի կարող մտնել կամ դուրս գալ նավահանգստից առանց ԱՄՆ ռազմածովային ուժերի թույլտվության։ Այն «կողպված» կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի գնացել ԳՈՐԾԱՐՔԻ»,- գրել է ԱՄՆ նախագահը։