ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ արձագանքել է լրագրողների հարցերին Իրանի շուրջ հակամարտության կարգավորման ժամանակացույցի վերաբերյալ՝ հայտարարելով, որ չի պատրաստվում շտապ որոշումներ կայացնել, հաղորդել է CNN-ը։

«Մի շտապեցրեք ինձ... Յուրաքանչյուր հոդվածում ասվում է, որ Թրամփի ժամանակը սպառվում է, այդպես չէ։ Գիտե՞ք, թե ում ժամանակն է սպառվում։ Նրա՛նց ժամանակը»,- ասել է նա։

Ավելի վաղ Թրամփը նաեւ քննադատել էր ամերիկյան լրատվամիջոցներին այն հաղորդագրությունների համար, որ Սպիտակ տունը ձգտում է հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը։ Նա ասել է, որ Թեհրանի հետ հնարավոր համաձայնագիրը կկնքվի միայն այն դեպքում, երբ դա օգուտ կբերի ԱՄՆ-ին, նրա դաշնակիցներին եւ «ամբողջ աշխարհին»։