Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Մերձավոր Արեւելքում կայունության հնարավորինս արագ վերականգնումը բոլոր երկրների շահերից է բխում՝ հաշվի առնելով հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։

 «Բոլորի շահերից է բխում հնարավորինս արագ վերականգնել կայունությունը եւ հանդարտեցնել համաշխարհային տնտեսությունները»,- ասել է նա Կիպրոսում ԵՄ գագաթաժողովին ժամանելուն պես, որտեղ նախատեսված են բանակցություններ Մերձավոր Արեւելքի առաջնորդների հետ։