Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նշանակություն չի տալիս Իրանի դեմ պատերազմի հարցում Մադրիդի դիրքորոշման համար ԱՄՆ հնարավոր գործողությունների մասին հաղորդագրություններին՝ նշելով, որ դրանք առայժմ ընդամենը լուրեր են, հաղորդոել է EFE-ն։
Կիպրոսում, որտեղ տեղի է ունենում ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովը, լրագրողների հարցերին պատասխանելով՝ Սանչեսն ընդգծել է, որ հիմնվում է բացառապես պաշտոնական հայտարարությունների եւ փաստաթղթերի վրա։
«Իսպանիայի կառավարության դիրքորոշումը բացարձակապես պարզ է. մենք աջակցում ենք դաշնակիցների հետ համագործակցությանը, բայց միշտ միջազգային իրավունքի շրջանակում»,- նշել է նա։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին Պենտագոնում ենթադրյալ ներքին նամակագրության մասին, որտեղ քննարկվում էին դաշնակիցների վրա ճնշման տարբերակներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին Իսպանիայի անդամակցության հնարավոր «կասեցումը»։
Սակայն նման քայլը իրավաբանորեն անհնար է առանց դաշինքի բոլոր երկրների համաձայնության, քանի որ ՆԱՏՕ որոշումները կայացվում են միաձայն։
Իսպանիան մնում է Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի գործողությունների ամենաաղմկոտ քննադատներից մեկը եւ նախկինում հրաժարվել է իր ռազմական բազաները տրամադրել գործողության համար, ինչը զայրացրել է Վաշինգտոնին։




























