CNN-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը թերագնահատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ փակել Հորմուզի նեղուցը, նախքան Իրանի դեմ ռազմական գործողությունն սկսելը։

Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ գործողության պլանավորման ընթացքում քննարկվել է, որ այդ սցենարը կարող էր կանխվել տարածաշրջանում ԱՄՆ ուժերի ավելի վաղ տեղակայմամբ։ Սա, ըստ պնդումների, կարող էր կանխել Իրանի գործողությունները եւ ծովային կարեւորագույն ուղու փակումը։

CNN-ը նշել է, որ նավագնացության փաստացի սահմանափակման պատճառով շատ լցանավեր այժմ խուսափում են նեղուցով անցնել՝ վախենալով իրավիճակի սրումից։

Հորմուզի նեղուցը նավթի եւ գազի փոխադրման աշխարհի ամենակարեւոր ուղիներից մեկն է, որով անցնում է Պարսից ծոցի երկրներից էներգակիրների մատակարարման զգալի մասը։