Քուվեյթի զինված ուժերը հայտնել են, որ Իրաքից եկող երկու անօդաչու հարձակվել է երկրի հյուսիսում գտնվող սահմանային կետերի վրա։
Զինվորականների հայտարարության մեջ ասվում է, որ պայթուցիկներով զինված եւ օպտիկամանրաթելային մալուխներով կառավարվող անօդաչու թռչող սարքերը նյութական վնաս են հասցրել օբյեկտներին, սակայն զոհեր չեն եղել։
Քուվեյթի զինված ուժերը միջադեպը որակել են «ագրեսիայի ակտ» եւ հայտնել, որ հարվածը թիրախավորել է երկու սահմանային կետեր։
Հայտարարության մեջ նաեւ նշվել է, որ երկիրը նախկինում ենթարկվել է Իրաքից անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների հարձակումների, որոնք վերագրվում են Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումներին։ Իշխանությունների տվյալներով՝ հարվածները հասցվել են ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտներին եւ ավիաբազաներին։





























