Թեհրանում Չինաստանի դեսպանատունը խորհուրդ է տվել Չինաստանի քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Իրանը՝ շարունակվող անկայունության եւ հնարավոր անվտանգության սպառնալիքների պատճառով, ինչպես նաեւ խորհուրդ է տվել չմեկնել այդ երկիր։ Այս մասին նշվել է դիվանագիտական ​​​​առաքելության հայտարարության մեջ։

Պեկինը նմանատիպ նախազգուշացում է տվել փետրվարի 27-ին՝ Իրանի տարածքում ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածներից մեկ օր առաջ։

Նոր հայտարարության մեջ ընդգծվել է, որ չնայած օդային տարածքի մասնակի վերաբացմանը, տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն, իսկ անվտանգության պայմանները նկարագրվում են որպես բարդ եւ փոփոխական։ Չինաստանի քաղաքացիներին նաեւ խորհուրդ է տրվում խուսափել ռազմական եւ կառավարական հաստատություններ այցելելուց։

Ըստ գնահատականների՝ Իրանում կարող են գտնվել հազարավոր չինացի քաղաքացիներ, այդ թվում՝ ընկերությունների աշխատակիցներ, գործարարներ եւ զբոսաշրջիկներ։