Եվրոպան և Ասիան տասնամյակներ շարունակ ապավինել են մեր պաշտպանությանը։ Ամերիկան և ազատ աշխարհը կարիք ունեն կարող և հավատարիմ դաշնակիցների։ Անվճար ուղևորների ժամանակն ավարտվել է, ասել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը։
«Մենք հույսը Եվրոպայի վրա չենք դնում, բայց նրանք Հորմուզի նեղուցի կարիքն ունեն շատ ավելի, քան մենք, և գուցե նրանք պետք է ավելի քիչ խոսեն, ավելի քիչ շքեղ համաժողովներ անցկացնեն Եվրոպայում և «նստեն նավակը»։ Սա ավելի շատ նրանց պայքարն է, քան մերը», - ընդգծեց նա։
Հեգսեթը կրկնեց, որ ԱՄՆ-ն բավականաչափ ժամանակ ունի և չի շտապում Իրանի հետ գործարք կնքել։
«Եթե Իրանը ականներ տեղադրի ջրի մեջ կամ այլ կերպ սպառնա ամերիկյան առևտրային նավատորմին կամ ամերիկյան զորքերին, մենք կոչնչացնենք նրանց», - հավելեց նա։




























