Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 3,8 միլիոն ԱՄՆ դոլարի առք և վաճառք 385.80 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 385.80 դրամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ NEWS.am-ն ավելի վաղ անդրադարձել է այն խնդրին, որ ԿԲ-ն իր պահուստներից ամեն օր նման հսկայական քանակությամբ դոլար վաճառելով, ըստ էության վարում է ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն, ինչը հակասում է իր իսկ որդեգրած լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Այս առնչությամբ ԱԿՀ հայաստանյան ներկայացուցիչն ասել էր, որ եթե Հայաստանի ԿԲ-ն շարունակի այդ քաղաքկանությունը, իրենք կարող են վարկի հաջորդ չափաբաժինը չհատկացնել Հայաստանին: Նման քաղաքականությունը հղի է նաեւ վտանգով, որ եթե ինչ-որ պահի ԿԲ-ն որոշի «բաց թողնել» փոխարժեքը, կտրուկ գների աճ կարող է գրանցվել: