Լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը վաճառքի է հանել Իլինոյս նահանգում գտնվող իր առանձնատունը: Այն գնահատվել է 29 մլն դոլար:

Առանձնատունն ունի 9 ննջարան, 15 լոգարան եւ 5 բուխարի, այն ամբողջությամբ վերանորոգվել է 2009 թվականին:

Տան հարակից տարածքում կա լողավազան, թենիսի կորտ, գոլֆի դաշտ, երեք ավտոտնակ եւ տնակ հյուրերի համար:

Առանձնատան գլխավոր դարպասների վրա գրված է «23». Այս համարի ներքո Ջորդանը խաղացել է «Չիկագո Բուլզ» ակումբում, հաղորդում է Daily Herald-ը: