Moody`s ընկերությունը Հունաստանի վարկանիշը Ca-ից C-ի է իջեցրել, որը ընկերության դասակարգմամբ համարվում է ամենացածր վարկանիշը եւ վկայում է դեֆոլտի մասին: Երկրի վարկանիշի մասին կանխատեսումներ Moody`s-ը չի տվել:
Ավելի վաղ միջազգային վարկանշային S&P ընկերությունը Fitch ընկերությունից հետո իջեցրել էր Հունաստանի վարկանիշը «ընտրանքային դեֆոլտի» մակարդակի:
Վարկանիշի իջեցումը հավաքական գործողություններում դիրքերի փոխանակման պայմաններին Հունաստանի ընդգրկվելու արձագանքը դարձավ (collective action clauses), որը ստիպում է փոխանակման անցկացում եւ թղթերի անվանական արժեքի մի մասի կրճատում, այդ թվում նաեւ այն ներդրողների համար, որոնք ինքնակամ չեն համաձայնել մասնակցել վերակազմավորման գործընթացին, գրում է rbc-ն:
Հիշեցնենք, որ 2012 թվականի փետրվարի 21-ին եվրագոտու ֆինանսների նախարարները հավանություն էին տվել Հունաստանին երկրորդ ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագրին` 130 միլիարդ եվրո քանակությամբ, որն առավել է գործող ֆինանսական օգնությունից 110 միլիարդով: Նոր վարկերը պետք է Հունաստանին օգնեն պետական պարտքը կրճատել մինչեւ ՀՆԱ-ի 120,5%-ի նախքան 2020 թվականը` համեմատած ներկայիս ՀՆԱ-ի 165%-ի հետ:




























