Թուրքիայի Օսմանիյե նահանգի Քադիրլիի շրջանում մի գործի շրջանակում ուսումնասիրություն իրականացնող դատավորի եւ դատախազի դեմ ավտոմատ ինքնաձիգով կրակ են բացել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ կրակահերթի հետեւանքով 3 մարդ է վիրավորվել։ Դատախազին ու դատավորին անվնաս հեռացրել են դեպքի վայրից։