Վրաստան է ժամանել հայտնի միլիարդատեր Դոնալդ Թրամպի նախկին կինը՝ Իվաննա Թրամպը: Նախօրեին կայացել է նրա հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Հանդիպումը կայացել է փակ դռների ետեւում: Միխայիլ Սահակաշվիլին եւ Իվաննա Թրամպը քննարկել են Վրաստանում լուրջ գումարներ ներդնելու հարցը:

Ինչպես գրում է «Կավկազ-պրեսս» վրացական գործակալությունը՝ հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրներին, Իվաննա Թրամպը Վրաստան է ժամանել ներդրումային մթնոլորտին ծանոթանալու եւ իր նախագիծը կյանքի կոչելու համար Վրաստանի իշխանությունների աջակցությունը ստանալու նպատակով: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի նախագահը, ինքը մտադիր է Բաթումը դարձնել Սեծ ծովի լավագույն հանգստավայրը: