«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Երեւանի թիվ 4 ընտրատարածքում պաշտպանելու է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: յս մասին,այսօր` մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ թիվ 4 ընտրատարածքում Զարուհի Փոստանջյանի հետ առաջադրվել է նաեւ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, ով նույնպես ակնկալում էր «Ազատ դեմոկրատների» աջակցությունը:
«Իհարկե, մենք լինելով «Ժառանգության» հետ նույն ցուցակում, պաշտպանելու ենք «Ժառանգության» մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, բայց ես չեմ կարծում, որ Սաթիկ Սեյրանյանին պետք է անտեսենք եւ նրա նկատմամբ ցուցաբերենք նեգատիվ վերաբերմունք: Դրա համար ասել, որ «Ազատ դեմոկրատները» հանրային գործիչների, լրագրողների հանդեպ ակնհայտ մարտական կեցվածք կունենա, ճիշտ չէ»,- ընդգծեց Անուշ Սեդրակյանը:
Լրագրողի ճշտող հարցին, թե այսինքն Զարուհի Փոստանջյանի՞ն են պաշտպանելու, արձագանքեց. «Այո»:




























