News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոնդոնում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին», հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Օլիմպիական խաղերի բացման կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի կազմակերպած ընդունելության ժամանակ:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը շփումներ է ունեցել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի  ու ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեի հետ: Նա զրույցներ է ունեցել նաեւ Շվեյցարիայի, Գերմանիայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Մոնղոլիայի, Սերբիայի եւ Մակեդոնիայի նախագահների, ինչպես նաեւ Թուրքիայի, Ուկրիանայի եւ Ղրղզստանի վարչապետների հետ:

Մեդվեդեւը Սիրիայի հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ ռուս-բրիտանական համագործակցության հարցեր է  քննարկել  Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ