News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը պետք է «բորենիներին տխրեցնի», քանի որ նրանց «խրախճանքի ժամը շատ հեռու է», ավելին` չի էլ գալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը՝ արձագանքելով այն տեղեկություններին, թե Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների պատճառով ԵԿՄ նախագահը փոխվելու է:

«Նման երազանքներով ապրողները եւ այդ լուրերը տարածողնեը, քանի  որ մանր-մունր մարդիկ են, չեն պատկերացնում, որ բնության մեջ կարող է ուժեղ, պինդ մարդ էլ գոյություն ունենալ: Իսկ գեներալ Մանվելն այնքան ուժեղ է եղել, որ պատերազմում անհավասար մարտերում հաղթել է թուրքին: Այս դեպքում էլ ուժեղ եւ պինդ կանգնած է եւ անձամբ ղեկավարում է ԵԿՄ-ն: Անձամբ էլ անցկացնում է  բոլոր խորհրդակցությունները, հանձնարարականներ է տալիս եւ ստուգում դրանք»,- նշեց  Վարդան Վարդանյանը:

Անդրադառնալով առողջական խնդիրներին, Մանվել Գրիգորյանի խորհրդականը նշեց, որ  հիվանդանոցից դուրս գալուց հետո Մանվել Գրիգորյանը իրեն շատ լավ է զգում: «Իսկ ԵԿՄ  կառույցը ոչ թե 25, այլ 35 հազար անդամ ունի: Բացի ուժեղ լինելուց գեներալ Մավել Գրիգորյանը նաեւ պատասխանատու մարդ է  եւ  շատ լուրջ է վերաբերում է, որ Վազգեն Սարգսյանի ողբերգական սպանությունից հետո երկրապահական ընտանիքը հենց իրեն համարեց միակ արժանին ղեկավարելու Վազգեն Սարգսյանից հետո այդ կառույցը: Ինքը  չի կարող հենց այնպես այդ պատասխանատվությունից հրաժարվել»,- ասաց Վարդան Վարդանյանը: 

Ի դեպ, խորհրդականը հայտնեց, որ  ԵԿՄ կանոնադրության համաձայն  ընտրությունները 2 տարին մեկ են անցկացվում: Իսկ հերթական ընտրությունները տեղի են ունենալու 2014թ-ի փետրվարին: Եվ մինչեւ հիմա միաձայն Մանվել Գրիգորյանն է ընտրվել ԵԿՄ նախագահ: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ժամանակի» տեղեկություններով՝ իշխանությունները մտադիր են Երկրապահ կամավորական միությունը հանձնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, այսինքն՝ նրան նշանակել ԵԿՄ նախագահ: Թերթի  տեղեկություններով՝ ամռանը Գերմանիայում վիրահատված, բայց Հայաստան վերադառնալուց հետո կրկին հիվանդանոց տեղափոխված ԵԿՄ  նախագահ Մանվել Գրիգորյանը օրերս հանդիպել է ԵԿՄ պատասխանատուների հետ եւ տեղեկացրել, որ առողջական խնդիրների պատճառով միգուցե հրաժարվի նախագահությունից: Թերթի տեղեկություններով  իշխանությունները որոշել են ավելի քան 25000 անդամ ունեցող կառույցն ամբողջությամբ իրենց ազդեցության տակ պահելու համար նախագահ նշանակել Ս. Օհանյանին:

Տպել
Ամենաշատ