News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն Թուրքիայի պաշտպանության նախարարին գրավոր հարցադրում է ուղղել մամուլում հայտնված այն տեղեկությունների հետ կապված, թե ծովուժերում անօրինական հաշվառման տակ են վերցնում հայերին, ալեւիներին եւ այլ ազգային ու կրոնական պատկանելություն ունեցող ծառայողներին։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն Թուրքիայի պաշտպանության նախարարին գրավոր հարցադրում է ուղղել. «Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ ծովուժերի Գյոլջուքի մայր ռազմաբազայում փոխգնդապետ Ի.Գ.-ն,  Ք.Ս.-ն,կրտսեր լեյտենանտ Թ.Ա.-ն եւ կապիտան Թ.Գ.-ն անօրինական ձեւով հետեւել են այլ ծառայողներին, ուսումնասիրել նրանց ազգային ու կրոնական պատկանելությունն ու առանձնացրել նրանց անունները։ Օրինակ ավագ սերժանտ Է.Թ.-ի համար գրված է, որ նա հայ է եւ խորհուրդ է տրվում նրան աճեցնել ու օգտագործել։ Հաշվառված են նաեւ ալեւիները։ Ճի՞շտ են այս պնդումները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ