News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մինչեւ ամուսնությունը մի քանի սեռական զուգընկեր ունեցած կանայք ամուսնության ժամանակ ավելի դժբախտ են լինում, քան նրանք, ովքեր պահպանում են կուսությունը: Այսպիսին են վերջերս անցկացված հետազոտության արդյունքները: Տղամարդկանց վրա այս օրինաչափությունը չի տարածվում:

Պարզվում է՝ ամուսնացած կանանց կեսից ավելին, ովքեր մինչեւ հարսանիքը սեռական հարաբերություններ չեն ունեցել կամ սահմանափակվել են ապագա ամուսնու հետ մերձեցմամբ, գոհ են իրենց ամուսնությունից: Առնվազն երկու զուգընկեր ունեցած կանանց պարագայում երջանիկների թիվը նվազում է մինչեւ 42 տոկոս: Իսկ այն կանայք, ովքեր մինչեւ հարսանիքը 10 եւ ավելի զուգընկերներ են ունեցել, ամուսնության ընթացքում երջանիկ են լինում 22 տոկոս դեպքերում: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Վիրջինիայի համալսարանի հետազոտությունը:

Այդ նշանակում է, որ անցյալի մեր ապրումները, հատկապես, երբ խոսքը սիրո մասին է, ազդում են մեր ապագա ամուսնության վրա: Գիտնականների կարծիքով, նրանք, ովքեր շատ զուգընկերներ են ունենում, դժվարությամբ են հաշտվում իրենց ամուսինների եւ կանանց թերությունների հետ, քանի որ ծանոթ են այլընտրանքին: Բացի այդ, NEWSru.com-ի փոխանցմամբ, բաժանումների մեծ փորձը կարող է սիրո հարցում կողմնակալ վերաբերմունքի հանգեցնել:

«YOLO-ի շատ սերունդներ (you only live once – «միայն մեկ անգամ եք ապրում») կարծում են, որ այն, ինչ տեղի է ունենում երիտասարդության տարիներին, չի ազդում ապագայի վրա: Բայց մեր հետազոտությունը բոլորովին այլ պատկեր է արձանագրում: Դա չի նշանակում, որ նախաամուսնական սեռական հարաբերությունն ամուսնությունը բաժանման է դատապարտում, սակայն մի քանի զուգընկերների հետ սեքսը լուրջ վտանգ է, եթե իսկական, ամուր ընտանիք եք ցանկանում»,- ասված է գիտնականների զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ