Երեւանի Ազատության պողոտայում գործող բիժուտերիայի խանութում մահացել է խանութի սեփականատերը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ին Նարինեն ահազանգել է ոստիկանություն՝ հայտնելով, որ բիժուտերիայի խանութում մահացել է խանութի սեփականատերը՝ 64-ամյա Խաչիկ Մ.-ն:

Մեր տեղեկություններով՝ տղամարդը  հանկարածամահ է եղել, պատճառը՝ սրտի կաթվածն է: