News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ սկանդալային նկարչուհի Քարոլին Ֆիշեքչին միացել է բողոքի ակցիաներին ընդդեմ Մերսին նահագում կառուցվելիք ատոմակայանի։

Ստամբուլահայ նկարչուհին Twitter-ի իր էջում ակտիվ գրառումներ է անում Թուրքիայում կառուցվելիք առաջին ատոմակայանի դեմ, իսկ նրա գրառումները հայտնվում են լրատվական կայքերում։

«Ոչ Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանին», «Ես զարմանում են այն թուրք ազգայնականների վրա, ովքեր պաշտպանում են ատոմակայան կառուցելու գաղափարը։ Չեմ հասկանում, թե ոնց են նման բանը վստահում ռուսներին»,-գրել է Քարոլին Ֆիշեքչին։

Նշենք, որ Քարոլին Ֆիշեքչին մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ նա ընկերություն էր անում թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի արժանացած Օրհան Փամուքի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ