Երեւանի Շինարարների փողոցում օրերս արտակարգ դեպք է բացահայտվել: Պարզվել է` թաղամասի բնակիչներից մեկն իր կնոջը ստիպել է զբաղվել էրոտիկ մերսմամբ` դրա դիմաց ստացված ողջ գումարը պահելով իրեն:
Արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով, ապա բռնություն գործադրելով ամուսինը ստիպել է նրան իր իսկ կողմից հրավիրված հաճախորդներին մատուցել էրոտիկ մերսման ծառայություն՝ 15-20 հազար դրամի դիմաց:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նշված միջադեպով արդեն զբաղվում են իրավապահները: