News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Շոկոլադի դիետայի կողմնակիցները պնդում են, թե կարելի է որոշակի քանակով մուգ շոկոլադ օգտագործել եւ կիլոգրամներ  կորցնել: Սակայն մասնագետները հատուկ հետազոտություն են անցկացրել, որն ապացուցել է, որ շոկոլադի դիետան առասպել է: Գիտնականները նախազգուշացնում են, որ պետք է պակասեցնել շոկոլադի քանակը, քանի դեռ ուշ չէ:

Shape գերմանական ամսագրում լույս տեսած հոդվածում նշվում է, որ ցածր ածխաջրային դիետան՝ մուգ շոկոլադի հետ համատեղ, կարող է օգնել մարդուն կորցնել ավելորդ քաշի մինչեւ 10 տոկոսը: Սակայն հիմա մասնագետները հայտնում են, որ դա շատ գեղեցիկ է ճշմարտություն լինելու  համար:

Նախկին փորձարկումներին մասնակցել են 3 խմբի բաժանված 15 մարդիկ. առաջինները սովորական դիետա են պահել, երկրորդները շոկոլադի դիետա, իսկ երրորդ խմբի մարդիկ նորմալ սնունդ են ընդունել:  

Սակայն գիտնականները հավատ չեն ընծայում 30 հոգուց պակաս խմբի շրջանում անցկացրած փորձարկություններին: Նրանք պնդում են, որ անգամ, եթե կա շոկոլադի դիետայով նիհարած մեկ մարդ, դա աղավաղում է ամբողջ արդյունքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ