News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Արիզոնայի համալսարանի նոր հետազոտությունն ապացուցել է, որ սերը հոգեկան խանգարում է: Գիտնականները նաեւ կարծում են, որ այդ զգացողությունը նման է թմրամոլությանը:

Հոգեբանները սերը սեքսուալ հողի վրա նարկոտիկ փսիխոզ են անվանել: Ինչպես հոգեկան այլ խանգարումներ, այն արտահայտվում է անհասկանալի գաղափարների, սիրո առարկային եւ ընդհանրապես իրավիճակը սթափ ընկալելու անհնարինության տեսքով, զգայական անկայունությամբ: Ընդ որում, դա կարող է ուղեկցվել ագրեսիայի պահերով:

Կան մարդիկ, որոնք դժվարությամբ են ապրում սերը, եւ նրանց մոտ հոգեկան այնպիսի ապրումներ են լինում, որը կարող է հանգեցնել լուրջ դեպրեսիայի եւ ինքնասպանության:

Ըստ Svopi-ի, գիտնականները նաեւ նշում են, որ սիրո զգացողությունը կարելի է համեմատել թմրամոլության հետ: Դիմացինի պատասխան զգացմունքների պահանջը կարող է մարդուն չմտածված արարքների մղել: Իսկ պատասխան սիրո ցանկությունը կարող է այնքան մեծ լինել, որ հանուն դրա, թմրամոլի նման, մարդը կարող է ցանկացած քայլի դիմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ