News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բրիտանացի հետազոտողները 1.000 հոգու՝ 16-65 տարեկան 400 տղամարդու եւ 600 կնոջ շրջանում հարցում են անցկացրել: Արդյունքների համաձայն, տղամարդկանց 31%-ին դուր են գալիս շիկահերները, նույնքանն էլ նախընտրում է թխահերներին, իսկ 10%-ին գրավում են կարմրահերները: Հարցմանը մասնակցած տղամարդկանց 10%-ի համար կանանց վարսերի գույնը նշանակություն չունի:

Բացի այդ, ըստ The Hindustan Times-ի, հարցվածների մեծ մասը պոտենցիալ զուգընկերուհու մարմնի կարեւոր մաս է համարել կուրծքը, հետույքը կարեւորել է տղամարդկանց 40%-ը, իսկ 45%-ը որոշիչ հանգամանք է նշել հումորի զգացումը: Մասնակիցները գնահատել են նաեւ կնոջ կազմվածքը (20%), ատամները (10%) եւ ոճը:

Ըստ Meddaily.ru-ի, կանանց 33%-ի համար զուգընկերոջ արտաքին մեծ նշանակություն է ունեցել, 8%-ը նշել է, որ արտաքինն ամենակարեւորը չէ, իսկ 4%-ը պատրաստ է համակերպվել զուգընկերոջ արտաքինի որոշ թերությունների հետ, իսկ 52%-ին գեղեցիկ տղամարդիկ են դուր եկել:

Պարզվել է նաեւ, որ հումորի զգացումը կանանց համար ավելի կարեւոր է, քան տղամարդկանց համար: Հարցման մասնակից կանանց 53%-ը նշել է, որ չէր ցանկանա հարաբերություններ կառուցել հումորի զգացում չունեցող տղամարդու հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ