News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

54-ամյա իսպանուհուն թույլ չեն տվել eBay-ի միջոցով վաճառել Արեւը: Արդյունքում հուսահատ կինը առցանց-խանութի դեմ դատական հայց է ներկայացրել:

The Independent-ի փոխանցմամբ, հետաքրքիր պատմությունը սկսվել է 2010 թվականին, երբ Մարիա Դյուրան անունով իսպանուհին նոտարական գրասենյակում գրանցել է աստղը: Դրանից հետո կինն eBay-ում հայտարարություն է տեղադրել Արեւի վրա հողատարածքների վաճառքի մասին: eBay-ը նախ գրանցել է հայտարարությունը եւ նույնիսկ Դյուրանից միջնորդավճար վերցրել, սակայն հետագայում իսպանուհու հաշիվն արգելափակվել է՝ առանց ստացված գումարը վերցնելու հնարավորության:

Ըստ RG-ի, Մարիա Դյուրանն eBay-ից 10 հազար եվրոյի չափով փոխհատուցում է պահանջում: Առցանց-խանութի ներկայացուցիչները փորձել են խնդիրը կարգավորել առանց դատարանի միջամտության, սակայն կինը որոշել է ծայրահեղ միջոցի դիմել: Իր բիզնեսի ընթացքում Դյուրանն Արեւի վրա հողատարածքի ձեռքբերման շուրջ 600 պատվեր է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ