News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի համալսարանի հոգեբան Չարլզ Սփենսը պարզաբանում է. ֆոնային երաժշտությունն օգնում է ուտելիքն ավելի համեղ դարձնել: Դանդաղ երաժշտության պարագայում համային զգացողություններն ավելի երկար են տեւում, իսկ առույգ երաժշտությունը ստիպում է դրանց ավելի արագ վերանալ:

Ըստ The Daily Mail-ի, հետազոտությունն անցկացրած գիտնականի խոսքով, երաժշտությունը կարող է փոխարինել համեմունքներին: Փորձի մասնակիցներին ֆրանսիական ուտեստն ավելի համեղ է թվացել ֆրանսիական ակորդեոնի հնչյունների ներքո, իսկ իտալացի կոմպոզիտոր Պուչինիի երաժշտությունը հրաշալի հավելում է եղել իտալական մակարոնի համար: Նույն արդյունքն է եղել նաեւ գերմանական, իսպանական եւ հունական խոհանոցի պարագայում:

Որքան շատ է կամավորներին դուր եկել երաժշտությունը, այնքան համեղ է նրանց թվացել ուտեստը: Սակայն չափազանց ցածր հնչյուններն ուտեստը կծու են դարձրել:

Չարլզ Սփենսի խոսքով, երաժշտության մասին մարդու կարծիքն ազդում է ուտելիքի շուրջ նրա տպավորության վրա: Այդ պատճառով, կարեւոր է ուտելիքը համադրել ճիշտ երաժշտության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ