News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականները տխուր եզրակացություն են արել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Պարզվում է՝ արդյունավետ նիհարելու համար հարկավոր է սննդակարգից բացառել սիրելի մթերքները:

Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանի մասնագետների հետազոտությանը 207 կամավոր է մասնակցել: Նրանց բաժանել են երկու խմբի:

Առաջին խմբի մասնակիցներին (105 մարդ) առաջարկել են ինքնուրույն որոշել, թե ինչ դիետայի են ցանկանում հետեւել: Իսկ երկրորդ խմբի համար սննդակարգ են մշակել գիտնականները:

Փորձի արդյունքներն ավելի քան հետաքրքիր են: Առաջին խմբի մասնակիցները միջինը 5.7 կգ են կորցրել, երկրորդ խմբի անդամները՝ 1 կգ-ով ավելի՝ 6.7 կգ:

Գիտնականները սա բացատրում են այն հանգամանքով, որ առաջին խմբի կամավորները դիետա ընտրելիս փորձել են այնպես անել, որ դրանում իրենց նախընտրած մթերքները լինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ