News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ դեպրեսիվ վիճակում գտնվող մարդիկ չեն ձգտում բարելավել իրենց տրամադրությունը, հակառակը, ամեն ինչ անում են՝ իրավիճակն ավելի խորացնելու համար:

Գիտափորձին նախապես հոգեբանական թեստ անցած մարդիկ են մասնակցել: Արդյունքներին համախատասխան՝ նրանց երկու խմբի են բաժանել. դեպրեսիայի նախանշաններ ունեցողների եւ հոգեբանորեն նորմալ վիչակում գտնվողների: Այնուհետեւ մարդանց երեք տեսակի՝ դրական, բացասական կամ չեզոք իրադարձություն պատկերող լուսանկարներ են ցուցադրել:

Լուսանկարները դիտելուց հետո փորձի մասնակիցները պետք է տարբերակ ընտրեին. եւս մեկ անգամ դիտել պատկերը կամ 10 վայրկյան շարունակ նայել սեւ էկրանի: Երկրորդ փորձի ընթացքում մասնակիցներն ուրախ կամ թախծոտ մեղեդիներ են լսել:

Ըստ Gazeta-ի, արդյունքները ցույց են տվել, որ դեպրեսիայի մեջ գտնվող փորձի մասնակիցները գրեթե երեք անգամ ավելի հաճախ են որոշել եւս մեկ անգամ դիտել տխուր պատկերը կամ լսել թախծոտ մեղեդին: Գիտնականները պատրաստվում են աշխատել այս ուղղությամբ՝ պարզելու համար, թե խնդիրներ առաջանալու դեպքում մարդիկ ինչու չեն ձգտում բարելավել իրենց հոգեբանական վիճակը:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ