News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Գիշերային աշխատանքը զգալի վնաս է հասցնում մարդու օրգանիզմին, որը, Սուրեյ կոմսության մասնագետների խոսքով, զգացվում է երկարատեւ ժամանակահատվածում: Դա խախտում է օրգանիզմի մոլեկուլյար մակարդակը, ինչը ժամանակի ընթացքում մի շարք լուրջ հիվանդությունների պատճառ է դառնում, այդ թվում՝ դիաբետի եւ սիրտ-անոթային հիվանդությունների:

Հետազոտության ընթացքում մասնագետները փորձի մասնակից կամավորների մոտ ԴՆԹ-ի բջիջների 97%-ի ապասինխրոնացման գործընթաց են նկատել: Դրա հետեւանքով հորմոնալ համակարգում խախտումներ են լինում, փոխվում է մարմնի ջերմաստիճանը, փոփոխություններ են տեղի ունենում նաեւ ուղեղի գործունեության մեջ:

Ըստ MIGNews-ի, մասնագետները նշել են, որ շուրջօրյա հերթափոխով աշխատանքը նույնն է, եթե գտնվես մի տանը, որտեղ բոլոր ժամացույցները տարբեր ժամանակ են ցույց տալիս, ինչն ի վերջո հանգեցնում է քաոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ