News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուելսից 37-ամյա դիզայներ Լիամ Բենեթը, իմանալով կրոնատի՝ կրուասանի եւ փքաբլիթի հիբրիդի մասին, որոշել է միավորել իր սիրելի երկու ուտեստները՝ նրբերշիկն ու փքաբլիթը: Արդյունքում նա դոզեջ (dausage = donut + sausage) անունով ուտեստ է հնարել:

Այն խոզի կամ տավարի մսից նրբերշիկ է՝ ելակի կամ ազնվամորու ջեմով: Բենեթը դրանք պատրաստում է փոքր խմբաքանակով եւ վաճառում տեղական տոնավաճառներում:

Ըստ Kedem-ի, հայտնագործությունը մշակման կարիք ունի, որպեսզի նրբերշիկների պատրաստման ընթացքում ջեմը դուրս չհոսի: Դրա համար Լիամ Բենեթը դրամահավաք է սկսել, որպեսզի 2.500 ֆունտ սթեռլինգ արժողությամբ հատուկ սարք գնի: Գումարի կեսն արդեն հավաքված է:

Հաջողության դեպքում Բենեթը ծրագրում է ավելացնել նրբերշիկների տեսականին՝ դրանք պատրաստելով կիտրոնի կրեմով, պանրով, ինչպես նաեւ բուսակերների համար նախատեսված տարբերակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ