News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի կայարաններում ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մետրոյի կայարաններում ոստիկանները խուզարկում են մարդկանց, ստուգում պայուսակները:

Նշենք, որ ոստիկանությունն այս օրերին ուժեղացված հսկողություն է իրականացնում մարզերում եւ մայրաքաղաքում: Մեր տեղեկություններով` սա կապված է Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին հայտնաբերված զինված խմբի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում  հայտնաբերել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ,  փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Կասկածյալների ընդհանուր թիվը 19–ն է, երեկվանից մայրաքաղաքում, Շիրակում եւ Կոտայքում զինված հսկողություն են իրականացնում իրավապահները` ենթադրաբար մյուս կասկածյալներին գտնելու նպատակով։

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում   հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները…
Ամենաշատ