News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անահիտ Մկրտչյանն արդեն 22-րդ օրն է` «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից չի հեռանում. նրա որդուն՝ 18-ամյա Ռուբենին, ապրիլի 7-ին այստեղ են տեղափոխել Թալիշի դիրքերից:

Անահիտն իր որդուն ծառայության ճանապարհելիս հանգիստ էր. գիտեր, որ ծնողների միակ զավակին առաջնագիծ չեն տանում, իր որդու վրա էլ վստահ էր. Ռուբեն այնպիսի տղա է, որ դժվար թե խնդիրներ ունենար ծառայակիցների կամ հրամանատարների հետ:

Ռուբենին, սակայն, որոշ ժամանակ անց դիրքեր էին տարել, մայրը դիմել է Պաշտպանության նախարարություն, ու որդուն առաջնագծից իջեցրել են: Դրանից հետո նրան եւս երկու անգամ դիրքեր էին բարձրացրել, վերջին անգամ՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Ապրիլի 5-ին Ռուբենը զանգահարել էր մորը, ուրախությամբ հայտնել կրակի դադարեցման պայմանավորվածության լուրը: Դրանից երկու օր անց հակառակորդի կողմից պայմանավորվածությունը խախտելու հետեւանքով Ռուբենը ծանր վիրավորվել էր, նրան տեղափոխել էին Երեւան, վիրահատել:

Երկու օր առաջ անջատել են Ռուբենին միացված արհեստական շնչառության ապարատը, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա ստացել է պարանոցային 4-րդ ողի կոտրվածք՝ ողնուղեղի վնասվածքով, ինչի հետեւանքով ձեռքերն ու ոտքերը անզգայացել են, գրեթե չի կարողանում խոսել:

Ինչ է սպասվում Ռուբենին, մայրը չգիտի: Բժիշկները միայն հորդորում են սպասել: Բայց մայրն այլեւս չի ուզում սպասել. Ռուբենին կյանքին սպառնացող ճգնաժամը չի անցել, ու նա հասկանում է, որ Հայաստանում որդու բուժումը հնարավոր չէ: Պաշտպանության նախարարությունը, սակայն, կարծես թե չի շտապում դրսում զինծառայողի բուժումը կազմակերպել:

Անահիտը ապրիլի 18-ին բաց նամակով դիմել էր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով «լինել իր միակի կողքին»: Որեւէ արձագանք իր նամակին չի ստացել, փոխարենը օրերս Անահիտին այցելած պետական մարմնի ներկայացուցիչները առաջարկել են փոխել նրանց տան պատուհանները եւ վերանորոգել առաստաղը: Անահիտը, չնայած սոցիալական ծանր պայմաններին, հրաժարվել է. նման օգնության առաջարկն այս պահին, երբ որդու կյանքը վտանգված է, նույնիսկ վիրավորական է: Մայրը վիրավորված է նաեւ նրանից, որ այս օրերին Պաշտպանության նախարարության որեւէ բարձրաստիճան պաշտոնյա որդուն չի այցելել, նրանով չի հետաքրքրվել:

Անահիտի կողքին հարազատներից բացի այժմ միայն հասարակ քաղաքացիներն են, որոնք ամեն օր այցելում են հիվանդանոց, սնունդ տանում վիրավորների հարազատներին ու մխիթարում: Ամենից լավ կնոջ վիճակը հասկանում են նույն հիվանդանոցում բուժվող մյուս զինծառայողների մայրերը: Այս օրերին նրանք ընտանիք են դարձել՝ մեկը մյուսին ուժ տալով, մեկը մյուսի զավակի համար աղոթելով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ