Լեյբորիստական կուսակցությունից բրիտանական խորհրդարանի պատգամավոր Ջո Քոքսը, որի վրա հինգշաբթի Անգլիայի հյուսիսում հարձակում էին գործել, ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դեպքը տեղի է ունեցել Ջո Քոքսի ընտրատարածքում՝ Անգլիայի հյուսիսում: 41-ամյա կնոջ ուղղությամբ 3 անգամ կրակել են, ինչպես նաեւ դանակի մի քանի հարված հասցրել:

Ուեսթ Յորքշիր կոմսության ոստիկանությունը հաղորդում է 52-ամյա տղամարդու ձերբակալության մասին:

Ականատեսների խոսքով՝ հարձակումից հետո Քոքսը որոշ ժամանակ ուժեղ արնահոսությամբ պառկած է մնացել կամրջի մոտ, այնուհետեւ տեղի բնակիչներից մեկը շտապօգնություն է զանգահարել: