News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Զատկի կղզու մոաիները, գիտնականների հավաստմամբ, հավերժ երիտասարդության աղբյուր են:

Ըստ Informing-ի՝ բրիտանացի մասնագետները պարզել են, որ քարե արձանները բնակեցված են կենդանի միկրոօրգանիզմներով, որոնք կարողանում են ռապամիցին արտադրել. նյութ, որն ունակ է վերականգնել հյուսվածքներն ու երիտասարդացնել օրգանները:

Առաջին անգամ Զատկի կղզու գրունտում ռապամիցին է հայտնաբերվել դեռեւս 1950-ականներին՝ այդ ժամանակից ի վեր մանրամասն ուսումնասիրության ենթարկվելով:

Մկների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որ ռապամիցինը դեպրեսիայի բուժման արդյունավետ միջոց է, նպաստում է օրգանիզմի երիասարդացմանն ու հյուսվածքների մասնակի վերականգնմանը:

Գիտնականների հայտնաբերած միակ թերությունն այն է, որ ռապամիցինի օգտագործման արդյունքը երկարատեւ չէ: Դրա օգտագործումը դադարեցնելուց հետո օրգանիզմի բջիջներն ավելի արագ են քայքայվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ