News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջին 100 տարվա ընթացքում միջին վիճակագրական չինացին առնվազն 10 սմ հասակ է առել: Գիտնականները հավաքել են 1996 թվականին ծնված մարդկանց հասակի մասին տվյալները՝ դրանք համեմատելով 1896 թվականի ցուցանիշների հետ:

19-րդ դարի վերջին չինացի տղամարդկանց հասակը հազիվ է գերազանցել 160 սմ-ը, իսկ կանանցը՝ 150 սմ-ը, մինչդեռ 1996 թվականին այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 171.8 եւ 160 սմ:

Ըստ Utro-ի, չինացիները հասակ են առել ոչ միայն կալցիումով հարուստ կաթնամթերք օգտագործելու սովորույթի առաջացման պատճառով, այլ երկրի միջին վիճակագրական բնակչի կենսամակարդակի բարելավման արդյունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ