News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր հետազոտությանը հազար մարդ է մասնակցել, որոնք ռոմանտիկ հարաբերություններ են պահպանում հեռավորության վրա: Մասնագետները վերլուծել են կամավորների տվյալները ու կազմել են խորհուրդների ցանկ: Գիտնականների առաջին խորհուրդը հոգեբանական լարվածության մակարդակը նվազեցնելն է, հայտնում է Dni24.com-ը :

Եթե զուգընկերների մոտ տագնապի ու դեպրեսիայի ցածր մակարդակ է լինում, նրանք որպես կանոն ավելի մտերիմ են լինում, ավելի հաճախ շփվում ու քիչ վիճում մանրուքների պատճառով: Երկրորդ կարեւոր հանգամանքը զուգընկերների զբաղվածության աստիճանն է: Որքան բարձր է այն, այդքան թեթեւ են մարդիկ տանում բաժանումը: Որոշ զույգերի համար հեռավորությունը նույնիսկ օգտակար է եղել: Դրա շնորհիվ նրանց հարաբերությունների որակը բարձրացել է:

Ի դեպ, Ամստերդամի ու Ֆիլիպինյան համալսարանի հետազոտողները վստահեցնում են, որ այս հարցում Facebook–ը իսկական փրկություն է: Գիտնականների խոսքով, սոցցանցը իրարից հեռու գտնվող սիրահարներին հնարավորություն է տալիս տեղեկացված լինել զուգընկերոջ կյանքի իրադարձություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ