News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի իշխանությունները քրեական պատասխանատվություն են սահմանել հասարակական վայրերում հետույքը մերկացնելու համար: Նահանգում մերկ հետույքը ցուցադրելը նախկինում էլ էր իրավախախտում համարվում, սակայն հիմա դա արգելվում է հատուկ օրենքով եւ  համարվում է հանցագործություն, փոխանցում է BBC-ն:

Առաջին անգամ իրավախախտին սպառնալու է 2 ամսվա ազատազրկում, կրկնվելու դեպքում նա կարող է կես տարի բանտում անցկացնել: Սա սեռական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններով նախատեսվող 50 հանցագործություններից մեկն է:

Օրենքում հատուկ կետ կա հետույքի ցուցադրության մասին: Օրենքով նաեւ արգելվում է երգել անպարկեշտ երգեր կամ բալադներ եւ բուռն, անպատշաճ եւ վիրավորական վարք դրսեւորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ