News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գիտնականները գիտափորձ են կատարել եւ ապացուցել, որ մարդուն կարելի է ստիպել սիրել: Այս մասին գրում է Informing-ը:

Մասնագետները 40 մարդու են ընտրել, որոնց կեսը փորձի պահին սիրային հարաբերություններ է ունեցել, իսկ մյուս կեսը բաժանվել է սիրելիից:

Կամավորներին առաջարկել են դիտել իրենց ներկա կամ նախկին սիրելիների լուսանկարները եւ չափել նրանց ուղեղի ակտիվությունը: Միաժամանակ, հետազոտողները վերաիմաստավորման տեխնիկա են կիրառել: Փորձի մասնակիցների հայացքը կենտրոնացնելով դրական պահերի վրա՝ նրանց հոգեզգայական կապվածության մակարդակը բարձրացել է, իսկ բացասականի պարագայում՝ հակառակը:

Պարզվել է, որ առաջին դեպքում փորձի մասնակիցների մոտ իսկապես սկսել է լուսանկարում պատկերված անձի հանդեպ սիրո զգացմունք առաջանալ: Մասնագետները կարծում են, որ եթե կարելի է կառավարել սիրո կամ համակրանքի զգացողությունը, ապա հնարավոր է կառավարել նաեւ այլ զգացմունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ