News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երբ կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց, վերջիններս ագրեսիա են դրսեւորում, հանցագործություններ են կատարում եւ մտնում սեռական անկանոն կապերի մեջ: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Human Nature ամսագիրը: Այսպիսի եզրակացության են հանգել Սոլթ Լեյք Սիթիի Յուտայի համալսարանի գիտնականները, որոնք հետազոտել են Միացյալ Նահանգների 3082 նահանգներ:

Գիտնականները այդ շրջաններում սեռերի հարաբերակցության տվյալները համադրել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի 14-45 տարեկան տղամարդկանց եւ կանանց կողմից կատարվող հանցագործությունների տվյալների հետ:

Ցուցանիշների վերլուծությունից հետո պարզվել է, որ այն շրջաններում, որտեղ տղամարդկանց թիվը գերակայել է, նրանք ավելի քիչ են հանցագործություններ կատարել եւ ավելի քիչ են հակված եղել ագրեսիվ պահվածքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ