News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

1994 թվականին արքայադուստր Դիանայի գնած Audi-ն վաճառքի է հանվել Jewels in the Crown աճուրդի շրջանակում, որը կայանալու է այս տարվա նոյեմբերին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Hello պարբերականը:

Դիանան կանաչ գույնի սպորտային մեքենան գնել է մահից 3 տարի առաջ: Արքայազն Ուիլյամն ու արքայազն Հարրին մեքենայում արված բազմաթիվ լուսանկարներ ունեն: Ավտոմեքենայի մեկնարկային գինը 50 հազար ֆունտ է (70 հազար դոլար):

Աճուրդի է հանվել նաեւ նախկինում Եղիսաբեթ 2-րդ թագուհուն պատկանած Bentley-ն, որի մեկնարկային գինը 300 հազար դոլար է:

Աճուրդում կվաճառվեն նաեւ Rolls-Royce, որի առաջին սեփականատերը եղել է Էլթոն Ջոնը, մեկ այլ Rolls-Royce, որը ժամանակին պատկանել է արքայադուստր Մարգարեթին, Fiat ավտոմեքենա, որը Դեւիդ Քեմերոնը գնել է կնոջ համար եւ այլ մեքենաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ