News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները սկսել են ավելի քիչ քնել։ Մարդիկ քնի համար մոտավորապես 7 ժամ են տրամադրում։

Մասնագետները հարցումների ժամանակ պարզել են, որ մարդիկ միջինում հանգստանում են օրական 7 ժամ, հայտնում է Oane–ը։ Գիտնականների հաշվարկով՝ բրիտանացիների 50 տոկոսը օրական քնում է 5-9 ժամ։ Իսկ Հանգստյան օրերին բրիտանացիները 20 րոպեով ավելի երկար են քնում։ Ընդ որում, հանգստյան օրերին երկար քնելու սեր է նկատվում նաեւ թոշակառուների մոտ։

Գիտնականները պարզել են, որ քնի տեւողության եւ սեռերի միջեւ կապ կա։ Օրինակ, հասուն տարիքի կանայք ավելի շատ են քնում, քան նույն տարիքի տղամարդիկ։ Մասնագետները հաշվել են, որ յուրաքանչյուր 10 տարին մեկ մարդկության քնի տեւողությունը պակասում է 30 րոպեով։ Քնի պակասի պատճառը սթրեսի աճն է եւ տնտեսական վիճակը, որը հանգեցնում է նյութական դժվարությունների։ Բժիշկների խոսքով՝ քունը կրճատելու միտումը հանգեցնում է շաքարախտի եւ ճարպակալման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ