News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկացի հոգեբանները հետազոտել են բաժանման մտադրություն ունեցող կամ էլ արդեն բաժանված 500 զույգերի հարաբերություններ հայտնում է Telegraf-ը։

Առաջնորդվելով ստացված արդյունքներով՝ մասնագետները խորհուրդ են տվել, թե ինչպես կարելի է հնարավորինս անցավ բաժանվել սիրեցյալից։ Գիտնականների խոսքով սիրահար զույգերի հիմնական սխալն այն է, որ բաժանվելիս ձգտում են հնարավորինս շատ բացասական զգացմունքներ արտահայտել։

Սիրահարներից յուրաքանչյուրը փորձում է մյուսին հիշեցնել հին վիրավորանքների մասին։ Որքան շատ բացասական զգացմունքներ է վերապրում զուգընկերներից յուրաքանչյւորը բաժանման որոշում կայացնելիս, այդքան ցավոտ է լինում բաժանումը։

Ամերիկացի մասնագետները խորհուրդ են տալիս բաժանվելիս հնարավորինս քիչ հիշեցնել վիրավորանքները ու ձգտել չվիրավորել դիմացինի զգացմունքները։ Հարաբերությունների ոչ ցավոտ խզման լավագույն տարբերակն է զուգընկերոջ հետ միասին վերապրած միայն դրական զգացմունքների մտապահումը ու պահպանումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ