News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սոցցանցերը կարող են լիարժեք մարդկանց հաշմանդամ դարձնել։ Ամերիկացի մասնագետները կարողացել են ապացուցել սոցցանցերի ու հոգեկան հիվանդությունների զարգացման միջեւ փոխարդաձ կապի առկայությունը, հայտնում է Oane–ն։

Օգտատերերին սպառնացող հիվանդությունների շարքում են նեւրոզները, պսիխոզներն ու դեպրեսիաները։ Նրանք, ովքեր ավելի շատ ժամանակ են հատկացնում ընկերների հետ կենդանի շփմանը, նվազ հակված են այդ հոգեկան հիվանդությունների առաջացմանը։

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ոչ մի վիրտուալ շփում ունակ չէ լիարժեք փոխարինել կենդանի շփումը։ Մարդը, որի մոտ նկատվում է կախում սոցցանցերից, վաղ թե ուշ իրական կյանքում կպայքարի մենության դրսեւորման դեմ ։ Այդ  վիճակի զարգացումը ժամանակին չնկատելու դեպքում առանց հոգեվերլուծաբանի օգնության մարդուն դեպրեսիայից հանելը դժվար կլինի ։ Վերջերս նկատվում է հոգեկան հիվանդությունների հանդեպ հակում ունեցող մարդկանց քանակի աճ։ Մարդիկ, որոնք ռիսկի գոտում են գտնվում, ապրում են զարգացած երկրներում ու ժամանակի մեծ մասը հատկացնում սոցցանցերով շփվելուն։ Եթե մինչեւ 2030 թ․ իրավիճակը արմատապես չփոխվի՝ հոգեկան հիվանդությունները համազոր կդառնան հաշմանդամությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ