News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Ավստրալացի հետազոտողները պարզել են, որ ավստրալացի կանանց մոտ 33 տոկոսը բավականաչափ վստահ է, որ իրենց մարմինը որոշ չափով գրավիչ է ու սեքսուալ, գրում է med-heal պորտալը։

Կանանց հիսուն տոկոսը չի բացառում այն փաստը, որ իրենք ունակ են հակառակ սեռի մոտ սեքսուալ ախորժակ առաջացնել։ Բայց ահա քսան տոկոսը իրեն չի պատկերացնում տղամարդկանց կողքին՝ համարելով, որ իրենք բավականաչափ գրավիչ չեն։

Հոգեբանները վստահեցնում են, որ դա ուղղակիորեն կապակցված է զարգացած բարդույթների հետ, որոնց հիմքը դրվում է վաղ մանկությունից։ Տղամարդկանց կողմից ուշադրության պակասը ու սեքսուալ կյանքի բացակայությունը նպաստում են կանանց մոտ ինքնավստահության կորստին։

Վատագույն հետեւանքներ է ունենում նաեւ առաջին անհաջող սեռական փորձը։ Հետազոտողները պարզել են, որ կանանց մոտ 40 տոկոսը չի սիրում սեքսով զբաղվել միացված լույսի տակ, իսկ ոմանք էլ նույնիսկ նախընտրում են լրիվ չմերկանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ