News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանական Գոլդսմիթի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է պարզել ղեկին կանանց ագրեսիվ պահվածքի պատճառը: Նրանք կորեական Hyundai ընկերության հետ համատեղ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ կանայք ղեկին ավելի ագրեսիվ են, քան տղամարդիկ: Հարցմանն ավելի քան հազար վարորդ է մասնակցել: Այս մասին գրում է Informing-ը:

Պարզվում է՝ ղեկին գտնվող կանայք 14%-ով ավելի սուր են արձագանքում ձայնային ազդանշաններին, ինչպես նաեւ քննադատությանն ու խորհուրդներին: Կանայք նաեւ ավելի սուր են արձագանքում մյուս վարորդների պահվածքին: Օրինակ՝ կանանց 13%-ով ավելի շատ է գրգռում, եթե վարորդը չի միացնում շրջադարձի թարթիչը:

Մասնագետների հավաստմամբ՝ սա կապված է կանանց ինքնապաշտպանական սուր բնազդի հետ: Նրանք ժառանգաբար ավելի զարգացած ինքնապաշտպանական բնազդ ունեն, քանի որ հնագույն ժամանակներում հենց կանայք են պատասխանատու եղել իրենց երեխաների պաշտպանության համար:

Հետազոտությունը ցույց է տվել, որ վարորդների 54%-ը երգում է ղեկին, իսկ 80%-ը երաժշտություն է լսում: Հարցման մասնակիցների 14%-ը խոստովանել է, որ ավելի լավ է մեքենա վարում, երբ ինչ-որ մեկի հետ զրուցում է: Հարցման մասնակիցների 51%-ին մեքենա վարելը ազատության, 10%-ին՝ անկախության զգացողություն է տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ